Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օhանյանի քրեական գործն առաջիկա օրերին ուղարկվելու է դատարան

Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օhանյանի քրեական գործն առաջիկա օրերին ուղարկվելու է դատարան

PanARMENIAN.Net - Հայաստանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ քրեական գործն առաջիկա օրերին կուղարկվի դատարան: Այդ մասին հաղորդել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայության քննիչը, ով անցկացնում է հետաքննությունը: Ինչպես գրում է «Հայկական ժամանակը», Օհանյանի գործով մեղադրյալների թվում են նաև ՃՈ նախկին աշխատակիցներ Ստեփան Կարախանյանը, Արա Լևոնյանը և Սամվել Մախմուրյանը:

Օգոստի 30-ին ՃՈ պետ Մարգար Օհանյանը ձերբկալվել էր քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել էր այն փաստերի հիման վրա, որ մեծ քանակությամբ բենզին է յուրացրել: Նրան ՀՀ ՔՕ 2-րդ հոդվածի 308 և երրրդ հոդվածի առաջին մասի 179 կետերով մեղադրանք է ներկայացվել՝ Պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնակաի մեծ քանակությամբ ունեցվածքի հափշտակման համար:

Իր հերթին Օհանյանի դատապաշտպան Մկրտիչ Վասակյանը հաղորդել է, որ իր պաշտպանյալը օրերս պետբյուջե է փոխանցել 57 մլն դրամ: Ընդ որում, նա ընդգծել է, որ դա չի նշանակում, որ Օհանյանն ընդունել է իր մեղքը: «Պարզապես պատվի հարց է՝ միջադեպը տեղի է ունեցել նրա կողմից ղեկավարվող մարմնում»,- հայտարարել է դատապաշտպանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---