Լիբանանի նախագահը նախապատրաստական հանդիպում է անցկացրել նախքան ՀՀ այցելելը

Լիբանանի նախագահը նախապատրաստական հանդիպում է անցկացրել նախքան ՀՀ այցելելը

PanARMENIAN.Net - Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը նախապատրաստական հանդիպում է անցկացրել նախքան Հայասան պատվիրակության հետ այցելելը, գրել են լիբանանյան ԶԼՄn-ները:

Դեկտեմբերի 8-10 կայանալիք այցի ընթացքում նախագահին կուղեկցեն ԱԳ նախարար Ադնան Մանսուրը, զբոսաշրջության նախարար Ֆադի Աբբուդը, արդյունաբերության նախարար Վրեժ Սաբունջյանը, նախարար Փանոս Մանջյանը, խորհրդարանի անդամներ Հակոբ Փաքրադունյանը, Սերժ Թորոսյանը և Ժան Հովասափյանը:

Այցի շրջանակում ծրագրվում է հանդիպել Հայաստանի լիբանանյան համայնքի հետ, ինչպես նաև մի շարք երկկողմ պայմանագրերի կնքում:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---