6 դեկտեմբերի 2011 - 11:32 AMT
Քեվին Ռադ. Ավստրալիան մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ

Ավստրալիայի վարչապետ Քեվին Ռադը հայտարարեց Իրանի հանդեպ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք կանդրադառնան Իսլամական Հանրապետության նավթային ու ֆինանսական հատվածների շահերը, հայտնում է Australian Associated Press (AAP)-ը:

Ըստ Ռադի, Ավստրալիայի իշխանությունների որոշումը հետևեց Թեհրանում նոյեմբերի 29-ին Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նոր պատժամիջոցները վերաբերում են մի շարք ընկերությունների ու մասնավոր անձնաց, որոն մասնակից են միջուկային ծրագրին, նշել է վարչապետը: «Լրացուցիչ պատժամիջոցները սահմափակումներ են մտցնում Իրանի նավթային ու ֆինանսական հատվածի հետ գործարար կապերին: Թեհրանը պետք է կառուցողական քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագրի հարցում»,-մեջբերում է գործակալությունը Ռադի խոսքերը:

Ավստրալիայի վարչապետը նշել է, որ Ասվտրալիայի կողմից Իրանի հանդեպ պատժամիջոցների խստացումը համընկնում է ԱՄՆ, ԵՄ քաղաքականության հետ: