Վրաստանի ԱԳՆ-ն մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավական նորմերը խախտելու մեջ

Վրաստանի ԱԳՆ-ն մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավական նորմերը խախտելու մեջ

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ-ն մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավական նորմերի խախտման մեջ:

Ինչպես ասվում է երեքշաբթի օրը տարածված Վաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, դեկտեմբերի 4-ին Ռուսաստանը Պետդումայի ապօրինի ընտրություններ է անցկացրել անջատողական տարածքներում՝ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում:

«Գրավյալ տարածքներում ռուսական ԿԸՀ-ն 12 ընտրատեղամաս է բացել՝ չհամաձայնեցնելով այդ հարցը վրացական իշխանությունների հետ, իսկ ընտրություններին մասնակցել են այն քաղաքացիները, որոնք ռուսական անձնագրեր են ստացել ապօրինի անձնագրացման ժամանակ: Այդպիսով Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքի նորմերը հերթական անգամ»,-ասված է հայտարարության մեջ:

Վրաստանի ԱԳՆ-ն հորդորել է միջազգային հանրությանը «համարժեք» արձագանքել Ռուսաստանի կողմից միջազգային սկզբունքների անտեսմանը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---