Վիլնյուսում մեկնարկել է ԵԱՀԿ երկրների ԱԳՆԽ 18-րդ նիստը![]() 6 դեկտեմբերի 2011 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Վիլնյուսում մեկնարկել է ԵԱՀԿ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) 18-րդ նիստը: Նիստին մասնակցում են ԵԱՀԿ երկրների ավելի քան 40 ԱԳ նախարարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստին մասնակցում է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: ԱԳՆԽ նիստի հիմնական հարցերը՝ կապված ԱԳ նախարարների և լրագրողների աշխատանքի հետ, լինելու են էներգետիկ ապահովությունը, կիբերհանցագործությունների և թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարը, ռազմական ոլորտում վստահության բարձր մակարդակը, Աֆղանստանի և Միջերկրածովային ավազանի երկրների հետ համագործակցությունը: Հայաստանի կողմից ԵԱՀԿ ԱԳՆԽ ներկայացված է պատվիրակություն, որը գլխավորում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նիստի շրջանակներում ծրագրված են Նալբանդյանի երկկողմ հանդիպումներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |