Հանս Յոհեն Շմիդտ. Տնտեսության զարգացումն ու բնության պահպանությունը միմյանց չեն հակասում

Հանս Յոհեն Շմիդտ. Տնտեսության զարգացումն ու բնության պահպանությունը միմյանց չեն հակասում

PanARMENIAN.Net - Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն այսօր Երևանում անցկացնում է «Կանաչ տնտեսություն» խորագրով համաժողով, որը կազմակերպվել է ԳՄՀԸ «Պատասխանատու տնտեսական գործունեություն. Կայուն զարգացում» ընդհանուր խորագրով տարեկան նախաձեռնությունների շրջանակում։

Համաժողովի հիմնական նպատակն է հայտնաբերել պոտենցիալ նորարարական լուծումներ, որոնք հող կնախապատրաստեն «անվնաս» տնտեսական զարգացման համար։

«Միայն Գերմանիայում 1 միլիոն 800 հազար մարդ աշխատում է բնապահպանության ոլորտում, և կանաչ տնտեսությունը տարեկան 80 միլիարդ եվրո ներդրում է ունենում ազգային տնտեսության մեջ։ Մինչև 2020 թվականը, եթե ճիշտ ներդրումներ անենք, համաշխարհային տնտեսության մեջ կստանանք 3.2 տրիլիոն եվրո եկամուտ»,- ասաց ԳՄՀԸ հայաստանյան ղեկավար Ջեյմս Մաքբեթ Ֆորբսը։

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս Յոհեն Շմիդտը էլ նշեց, որ անցած տարիների ընթացքում Գերմանիան մեծ ներդրումներ է արել այլընտրանքային էներգիայի ոլորտում, և այս ոլորտում մեծ հաջողություններ են գրանցվել. «Բեռլինում և Դրեզդենում այլընտրանքային էներգիայի հզոր պլաստերներ են գոյացել, որոնք հսկայական ներդրում ունեն տնտեսության զարգացման հարցում։ Տնտեսության զարգացումն ու բնության պահպանությունը միմյանց չեն հակասում։ Կախված է միայն նրանից՝ ինչ ենք հասկանում տնտեսական զարգացում ու բնության պահպանում ասելով»։

Համաժողովին ողջույնի խոսքով ու ելույթով հանես եկան նաև փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, ներկայացվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին։

Համաժողովին զուգահեռ կազմակերպվել է ցուցահանդես, որտեղ ներկայացված են Հայաստանի Գեղագիտության ազգային կենտրոնի սաների ստեղծագործությունները «Կանաչ տնտեսություն» թեմայով։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---