Իռլանդիան ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում սերտ կապեր կհաստատի Մինսկի խմբի հետ

Իռլանդիան ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում սերտ կապեր կհաստատի Մինսկի խմբի հետ

PanARMENIAN.Net - Իռլանդիան ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում սերտ կապեր կհաստատի Մինսկի խմբի հետ՝ ղարաբաղյան կարգավորման գործում առաջընթացի հասնելու համար: Այդ մասին ասվում է Իռլանդիայի ԱԳ նախարար Իմոն Գիլմորի հայտարարության մեջ, որը ներկայացվել է Վիլնյուսում անցնող ԵԱՀԿ ԱԳՂ ղեկավարների խորհրդի շրջանակներում, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Վիլնյուսից:

Իռլանդիան բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը և ԵԱՀԿ-ում իր նախագահության ժամանակ մտադիր է սերտ կապեր հաստատել համանախագահների հետ: Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության լուծման ժամանակ Իռլանդիան կհենվի հակամարտությունների լուծման սեփական փորձի վրա:

Գիլմորը նաև ողջունել է 5+2 ձևաչափով բանակցությունների շարունակությունը Մերձդնեստրի շուրջ, որի առաջին ռաունդը կանցկացվի Վիլնյուսում՝ 6-ամյա ընդմիջումից հետո:

ԵԱՀԿ Վիլնյուսի ԱԳՆԽ ավարտին նախագահությունը կանցնի Իռլանդիային:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---