Սիրիայում Բաշար Ասադի հակառակորդները բարիկադներ են կառուցում

Սիրիայում Բաշար Ասադի հակառակորդները բարիկադներ են կառուցում

PanARMENIAN.Net - Սիրիայում չեն դադարում իշխող ռեժիմի դեմ բողոքի ելույթները: Սիրողական տեսահոլովակների վրա և ինտերնետում երևում է բարիկադների կառուցումը, ինչպես հաղորդվում է, այն ճանապարհին, որը Հալեպից Թուրքիա է տանում: Ցուցարարներն շասում են, որ այս բողոքը այս շրջանում անվտանգության ուժերի տեղակայման դեմ է: Հոմսից, այդ ընթացքում, հաղորդում են, որ տասնյակ մարմիններ են հասցվել քաղաքային հիվանդանոցներ: Մարդկանց մահվան հանգամանքներն անհայտ են: Սիրիայում ճգնաժամի սկսվելուց ի վեր արդեն մահացել է 4000 մարդ:

Սիրիական հեռուստատեսությամբ ցուցադրվել են մասշտաբային զինվորական վարժանքների կադրեր: Բազմաթիվ վերլուծաբաններ դրանք որակել են որպես իշխող ռեժիմի «բռունցքների թափահարում»: Այդ ընթացքում Սիրիան համաձայնել է ընդունել Արաբական պետությունների լիգայի առաջարկությունը՝ հաշվի առնելով որոշ ուղղումներ և թույլ տալ միջազգային դիտորդների մուտքը երկիր: Այդ մասին հայտարարել է սիրիական ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մակդիսին: Նա նաև ասել է, որ ուղղումները խաղաղ ծրագրի էությունը չեն փոխում: Սիրիայում հակակառավարական ելույթները չեն դադարում արդեն 8 ամիս: Դամասկոսի նկատմամբ ընդունվել են մի շարք տնտեսական պատժամիջոցներ: Դրանց թվում է Սիրիայում իր գործունեությունը դադարեցնող « Տոտալ» ընկերությունը, հաղորդում է Euronews-ը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---