Ֆրանսիան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ընդունել նորացված Մադրիդյան սկզբունքները

Ֆրանսիան կոչ է անում  ղարաբաղյան հակամարտության կողմերին ընդունել նորացված Մադրիդյան սկզբունքները

PanARMENIAN.Net - 2011թ. ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց չարձանագրվեց, չնայած միջնորդների ջանքերին ու Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ նախագահների առաջընթացի հասնելու ջանքերն: Այդ մասին ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստում հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար Ժան Լեոնետին: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Վիլնյուսից, Լեոնետին հույս է հայտնել, որ 2012թ. կհաջողվի վերագտնել բանակցությունների դինամիկան: Նա նաև կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին օգտվել պահից ու անհապաղ սատարել նորացված Մադրիդյան սկզբունքներին:

Ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքները հայտնի են որպես Մադրիդյան սկզբունքներ և ներկայացվել են կողմերին 2007թ. նոյեմբերին Մադրիդում: Մադրիդյան սկզբունքների դրույթներն են Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքների վերադարձը Ադրբեջանին, միջանկյալ կարգավիճակի շնորհումը Լեռնային Ղարաբաղին, տարածաշրջանի անվտանգության ու ինքնակառավարման ապահովումը, միջանցքի պահպանումը Հայաստանի ու ԼՂՀ միջև, ապագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման հիման վրա, փախստականների և տեղահանվածների վերադարձը նախկին բնակության վայրեր, անվտանգության միջազգային սկզբունքներ: ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր փոփոխություն է ներկայացրել:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---