Իրանագետ. Կարծում եմ, որ Իրանում պատերազմի հնարավորությունն այս պահին շատ փոքր է

Իրանագետ. Կարծում եմ, որ Իրանում պատերազմի հնարավորությունն այս պահին շատ փոքր է

PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ Իրանում պատերազմի հնարավորությունն այս պահին շատ փոքր է»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը: Ըստ նրա, պատերազմը Իրանում կարող է անցանկալի զարգացումներ ունենալ և բացասաբար ազդել ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների վրա: «Բացի այդ, ռազմական գործողությունների մեկնարկը Թեհրանի հետ քիչ հավանական է, քանի որ միջազգային հանրությունը գիտի, որ Իրանի դեպքում այն չի կարողանա հասնել նույն արդյունքների, ինչ Իրաքի կամ Աֆղանստանի դեպքում»,-նշել է հայ փորձագետը:

Մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Իրանի հեղափոխական գվարդիան կբարձրացնի մարտական պատրաստվածության մակարդակը՝ վախենալով ռազմական հարվածից, Գառնիկ Ասատրյանն ասել է, որ դա միանգամայն նորմալ է, քանի որ Իրանը վախենում է անսպասելի գրոհից:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---