Լարիսա Ալավերդյանն իր առաջադրումն արդեն իսկ հաղթանակ է համարում

Լարիսա Ալավերդյանն իր առաջադրումն արդեն իսկ հաղթանակ է համարում

PanARMENIAN.Net - Ըստ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ Լարիսա Ալավերդյանի, նրա առաջադրումը ԱԺ խոսնակի պաշտոնում ու պայքարը ՀՀԿ առաջադրած թեկնածուի հետ արդեն իսկ հաղթանակ է: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին՝ քվեարկելով ԱԺ խոսնակի ընտրություններում:

Այսօր Երևանում ընթանում է ԱԺ խոսնակի ընտրության քվեարկութունը: Այդ պաշտոնին հավակնում են ՀՀԿ կողմից առաջադրված փոխփոսնակ Սամվել Նիկոյանը և «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---