ՌԴ ԿԸՀ-ն պատասխանել է Հիլարի Քլինթոնին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԿԸՀ-ն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, նրա քննադատությանը ռուսական ընտրություններին՝ խորհուրդ տալով զբաղվել ամերիկյան ընտրություններով, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները:

«Թող տիկին Քլինթոնն ուշադրություն դարձնի իր ընտրություններին»,- հայտարարել է ԿԸՀ-ի քարտուղար Նիկոլայ Կոնկինը:

ԱՄՆ անհանգստանում է խախտումների համար, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների ժամանակ: Այս մասին հայտարարաել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում տեղի են ունեցել ՌԴ Պետական դումայի ընտրություններ: ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն «Եդինայա Ռոսիան» խորհրդարանական ընտրություններում հավաքել է ընտրողների ձայների 49,54% և կարող է հավակնել Պետդումայի 450 մանդատներից 238-ին:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---