Աշխարհում առաջին անգամ Գյունտեր Տյուրկի բանաստեղծության հիման վրա երգ է գրվել

Աշխարհում առաջին անգամ Գյունտեր Տյուրկի բանաստեղծության հիման վրա երգ է գրվել

PanARMENIAN.Net - 20 դարի հայտնի ռուս բանաստեղծ Գյունտեր Տյուրկի ստեղծագործության հիման վրա աշխարհում առաջին անգամ երգ է գրվել: Երգի հեղինակն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի երգչուհի, սոպրանո Մայա Աֆրիկյանը, ով հանդես է գալիս նաև որպես հեղինակ-կատարող: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ Աֆրիկյանն ասաց, որ ստեղծագործության պրեմիերան կայացել է նոյեմբեր ամսին Նովոսիբիրսկում, որտեղ անցկացվում էր Տյուրկին նվիրված միջազգային մեծ գիտաժողով: Երգը գրվել է “И снег белей, и зори ярче..” բանաստեղծության հիման վրա, ռոմանսի ոճով: Հեղինակի խոսքով երգը գրվել է մեկ շնչով, քանի որ նրան շատ է ոգեշնչել այդ բանաստեղծությունը: Նա երգը Նովոսիբիրսկ է ուղարկել և այն երկար սպասել չի տվել: Աֆրիկյանին անմիջապես հրավիրել են Նովոսիբիրսկ: Բացի վերը նշված ստեղծագործությունից, երգչուհին կատարել է նաև գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև ներկայացրել է Առնո Բաբաջանյանի վերամշակմամբ «Հորժամ» միջնադարյան շարրականը: Գիտաժողովին մասնակցել է նաև երաժշտագետ Նատալիա Հարությունյանը, ով էլ նվագակցել է երգչուհուն:

Մայա Աֆրիկյանն այսօր ներգրավված է Ա. Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայում, իր հեղինակային կատարումներով հանդես է գալիս տարբեր մեծ ու փոքր դահլիճներում, գրում է ռոմանսներ հայ դասական գրողների բանաստեղծությունների հիման վրա: Զբաղվում է նաև կիրառական արվեստով և ունեցել է անհատական ցուցահանդեսներ:

Գյունտեր Տյուրկը (1911-1950) այն բազմաթիվ տաղանդավոր ստեղծագործողներից էր, ով դարձավ Ստալինյան բռնապետության զոհ: հայրը գնդակահարվել էր դեռ 1934 թ-ին` մեղադրվելով հակասովետական գաղափարները կրելու համար: Տյուրկը 10 տարի անցկացրել է բանտում, այնուհետև 5 տարով աքսորվել Սիբիր: Աքսորից 4 տարի հետո մահացել է թոքերի հիվանդությունից: Գոյություն չունի նաև գրողի գերեզմանը: Տյուրկի բանաստեղծությունները առաջին անգամ տպագրվել են միայն 1989 թ-ին, իսկ ժողովածուն տպագրվել է 1997 թ-ին:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---