Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը հաղթանակի առթիվ![]() 6 դեկտեմբերի 2011 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին և ՌԴ կառավարության նախագահ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինին` ՌԴ պետական դումայի ընտրություններում «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: «Ընտրությունները երկրի հասարակական-քաղաքական կյանքում «Միասնական Ռուսաստան» կուսակցության առաջատար դերի վառ վկայությունը դարձան: Վստահ եմ, որ ընտրությունների արդյունքները կօգնեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային, ռազմավարական գործընկերության մակարդակի հետագա բարձրացմանը, բարեկամական և բարիդրացիական բազմադարյա հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր երկրների և մեր ժողովուրդների, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման»,- գրում է նախագահը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում: Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում Սարգսյանն ընդգծել է, որ ընտրությունները դարձան ՌԴ-ի հասարակական-քաղաքական կյանքում «Միասնական Ռուսաստան» կուսակցության որոշիչ դերի վառ ապացույցը: «Տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ցույց են տվել պետական գործունեության Վլադիմիր Պուտինի հարուստ փորձի պահանջված լինելը երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման, պետության քաղաքական և տնտեսական արդիականացման, Ռուսաստանի Դաշնության միջազգային հեղինակության հետագա բարձրացման գործում»,- նշում է նա: Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում կայացան ՌԴ Պետական դումայի ընտրությունները: ԿԸՀ վերջին տվյալներով, «Միասնական Ռուսաստան» խորհրդարանական ընտրություններում հավաքել է ընտրաձայների 49,54 տոկոսը և կարող է հավակնել Պետդումայի 450 մանդատներից 238-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |