ԵԱՀԿ ՄԽ. Անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության նոր մեխանիզմ ձևավորել![]() 6 դեկտեմբերի 2011 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Եվրոպայի հարցերով ֆրանսիական նախարար Ժան Լեոնետին հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: «Մենք մեր հավատարմությունն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի շարունակմանը: Նշում ենք նաև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության նոր մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ: Անդրադառնալով Կազանում հանդիպման ձախողմանը` համանախագահներն ափսոսանք են հայտնել, «որ հակամարտության կողմերը չեն կարողանում որոշիչ քայլեր ձեռնարկել խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ»: Համանախագահները նաև ուշադրություն են դարձրել 2011թ. մարտին Սոչիում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում շփման գծում դիպուկահարների հեռացման և ռազմագերիների փոխանակության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն իրենց հերթին երախտագիտություն են հայտնել միջազգային հանրությանը, մասնավորապես` Մինսկի խմբի համանախագահներին և Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահներին` հիմնախնդրի արագ և խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով գործադրած առավելագույն ջանքերի համար: Այս համատեքստում համանախագահները նշել են, որ իրենց երկրների նախագահները պատրաստ են ուղիղ, եռակողմ հանդիպումներ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |