«Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը ուղևորվում է դեպի Սիրիայի ափերը![]() 6 դեկտեմբերի 2011 - 17:15 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Հյուսիսային նավատորմի ավիակիրը սկսել է շրջագայությունը դեպի Հյուսիսարևելյան Ատլանտիկա և Միջերկրական ծով՝ նպատակ ունենալով մտնել նաև սիրիական Տարտուս նավահանգիստը, հայտնել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին ՀՆ պաշտոնական ներկայացուցիչ 1-ին կարգի նավապետ Վադիմ Սերգան: Ըստ հրամանատարության ներկայացուցչի, արշավի են դուրս եկել «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը, հականավակային «Ծովակալ Չաբանենկո» նավը, ուղեկցող նավեր, նավային ավիացիան: Ինչպես նշել է Սերգան, արշավը ծրագրված էր դեռ Սիրիայի իրադարձություններից առաջ և կապված չէ այդ երկրում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի հետ: Իր հերթին Դամասկոսը հավանություն է տալիս ռուս զինվորականների զորավարժությունների մասին վարկածին՝ նշելով, որ դա կապված չէ Սիրիայի ներքաղաքական իրավիճակի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |