Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Կառավարման ակադեմիայի ուսանողներին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործարար կառավարման փորձը

Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Կառավարման ակադեմիայի ուսանողներին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործարար կառավարման փորձը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կազմակերպության գործարար կառավարման փորձը ներկայացրել է Կառավարման ակադեմիայում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը միշտ առաջնորդվել է Կորպորատիվ պատասխանատվության վրա խարսխված կառավարման մշակույթով:

«Ղեկավարի համար կառավարման համակարգի ճկունությունը նույնքան կարևոր է, որքան պրոֆեսիոնալ կադրերի հավաքագրումը: Երբ գործի հիմքում կա պատասխանատվություն, վստահություն և հարգանք` անխուսափելի է նաև հաջողությունը: Առաջընթաց են արձանագրում այն ընկերությունները, որոնց հաջողվում է հասարակության հանդեպ պատասխանատվությամբ դիմակայել մրցակցությանը և ժամանակի մարտահրավերների թելադրած դժվարություններին»,- ապագա մենեջերներին ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Դասախոսությանը հաջորդած հարցուպատասխանի արդյունքում ապագա մասնագետները տեղեկացան, որ տնտեսության մեջ առաջընթաց ապահովելու հարցում բարի համբավ վաստակելը նույնքան կարևոր է, որքան` որակի ապահովումը, շուկայի վերլուծությունն ու կադրերի շարունակական վերապատրաստումը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---