Տարոն Մարգարյան. Այն խնդիրները, որոնց առնչվում են մեր բնակիչները, տեսանելի են մեզ![]() 6 դեկտեմբերի 2011 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Սարգսյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի պաշտոնը: Քաղաքապետարանից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, քաղաքապետը նշել է՝ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը մնում է թիմի կողքին և իր հասարակական գործունեությամբ կշարունակի մասնակից լինել համայնքում իրականացվող ծրագրերին: Ընդգծելով վարչական շրջանի ղեկավարի բազմակողմ աշխատանքի և պատասխանատվության բեռը՝ Տարոն Մարգարյանը կարևորել է ամենօրյա հետևողական ու սրտացավ աշխատանքի անհրաժեշտությունը, որը ունի միայն մեկ բանաձև՝ ի նպաստ Երևանի և երևանցու: «Այն խնդիրները, որոնց առնչվում են մեր բնակիչները, տեսանելի են մեզ: Մենք մեր ամենօրյա աշխատանքով պետք է կարողանանք ոչ միայն այդ խնդիրներին լուծում տալ, այլև զարգացման երկարաժամկետ ծրագրեր կյանքի կոչել», -նշել է քաղաքապետը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |