Ռուբեն Հայրապետյանն անբեկանելի է ընտրություններից հետո պատգամավորական մանդատը թողնելու իր որոշման մեջ![]() 6 դեկտեմբերի 2011 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խորհրդարանում լրագրողներին հայտնել է, որ չի վերանայել առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու իր որոշումը: «Ես այն մարդկանց տեսակին եմ պատկանում, ովքեր ինչ ասում են, այն էլ անում են… Ես իմ տեղը չեմ տեսնում Ազգային Ժողովում»,- ընդգծել է նա: Ինչ վերաբերում է խորհրդարանի նիստերին հաճախ դարձած այցելությունների մասին լրագրողների հարցին, ապա նա դա բացատրել է նրանով, որ իր կողմից սիրված և հարգված մարդիկ են ընտրվել խորհրդարանի խոսնակ և փոխխոսնակ: Նա խոստացել է, որ մինչև լիազորությունների ժամկետի ավարտը ըստ հնարավորության բաց չի թողնելու խորհրդարանի նիստերը: Ռուբեն Հայրապետյանը Ազգային Ժողովի նիստերին բացակայությունների ամենամեծ քանակն ունի:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |