Էդուարդ Շարմազանովն ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ![]() 6 դեկտեմբերի 2011 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովն ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ: Գաղտնի փակ քվեարկության արդյունքում Շարմազանովը 92 ձայն է ստացել, մինչդեռ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը` 6: Ընտրվելուց հետո իր խոսքում Շարմազանովը շնորհակալություն է հայտնել ՀՀԿ-ին, Հայաստանի նախագահին, կոալիցիոն կուսակցություններին` իր թեկնածությունն առաջադրելու և աջակցելու համար, իսկ ՀՅ Դաշնակցություն և «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցություններին` ընտրություններին մասնակցելու համար: Նրա խոսքով` իր ընտրվելը «ավանսով վստահություն է», և ինքը կփորձի իր գործունեության հինգ ամիսների ընթացքում արդարացնել այդ վստահությունը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |