ԱՄՆ մտադիր է աջակցել ամբողջ աշխարհի քաղաքացիների՝ բողոքի խաղաղ արտահայտման իրավունքին, այդ թվում նաև ՌԴ-ում![]() 8 դեկտեմբերի 2011 - 10:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ մտադիր է աջակցել ամբողջ աշխարհի քաղաքացիների՝ խաղաղ բողոքի արտահայտման իրավունքին, այդ թվում նաև Ռուսաստանում, հայտարարել է ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Շաբաթվա սկզբին Մոսկվայի Հաղթանակի հրապարակում ընդդիմադիրների չարտոնված ցույցի ընթացքում, պաշտոնական տվյալներով, ձերբակալվել է 300 մարդ: «Դուք գիտեք, որ ՌԴ հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել, այդ թվում նաև հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին, որը դեռևս մնում է ազատազրկման մեջ: Ինչպես տեղյակ եք, մենք մեր անհանգստությունն էինք հայտնել այն վերաբերմունքի համար, որը ցուցաբերվել էր այն մարդկանց հանդեպ, ովքեր ձերբակալվել էին իրենց բողոքի ձայնը խաղաղ ցույցերի ժամանակ արտահայտելու համար՛՛,- ասել է Թոները ի պատասխան այն հարցին, ինչպիսի հստակ ինֆորմացիա է ԱՄՆ դեսպանատնից պետդեպարտամենտ անցնում: «Կարծում եմ, ինչպես գիտեք, և ինչպես ասել ենք ավելի վաղ, իհարկե, ակջացելու ենք ամբողջ աշխարհի քաղաքացիների՝ խաղաղ բողոքի արտահայտման իրավունքին, ընդգծում եմ, միմիայն խաղաղ ու ամբողջ աշխարհի: Այդ թվում նաև Ռուսաստանի»,- հավելել է Թոները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |