ԵԱՀԿ-ում դեռևս չգիտեն, թե ով է նախագահելու կազմակերպությունում 2014 թվականին

ԵԱՀԿ-ում դեռևս չգիտեն, թե ով է նախագահելու կազմակերպությունում 2014 թվականին

PanARMENIAN.Net - 2014 թվականին ԵԱՀԿ-ում նախագահության մասին որոշումը դեռևս չի ընդունվել: Այդ մասին դեկտեմբերի 7-ին Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի ավարտից հետո կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:

«Բայց կարծում եմ, որ որոշ ժամանակ անց որոշումը կընդունվի»,- նշել է Աժուբալիսը, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Վիլնյուսից:

Հիշեցնենք, որ 2014-ին կազմակերպությունում նախագահությանը միասին հավակնում են Շվեյցարիան և Սերբիան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---