Ռուբեն Սաֆրաստյան. Հայաստանը պետք է պաշտպանի աշխարհի բոլոր հայ համայնքները![]() 8 դեկտեմբերի 2011 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է պաշտպանի աշխարհի բոլոր հայ համայնքները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, դա անհրաժետ է նրա համար, որ «բոլորն իմանան, որ հայ համայնքները հուսալի հենարան ունեն»: «Բոլոր հայերը պետք է իմանան, որ իրենց մեջքին պետությունն է կանգնած, որն անհրաժեշտության դեպքում կարող է նրանց պաշտպանել»,- ասել է նա: Ընդ որում, թուրքագետը նկատել է, որ դա կարևոր է ոչ միայն հայերի համար, այլ նաև այն երկրների համար, որտեղ գոյություն ունեն նմանատիպ համայնքներ, որպեսզի նրանք իմանան, որ հայերը պաշտպանված են: Անդրադառնալով այն հարցին, արդյոք նման դեպքում տվյալ երկրի հետ հարաբերությունները չեն վատանա, նա պատասխանել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի համապատասխան քայլերի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |