Կառավարության և Ավստրիայի զարգացման գործակալության միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր 8 դեկտեմբերի 2011 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարության և «Ավստրիայի զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կառավարությունում ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Փաստաթղթերն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Ավստրիայի զարգացման գործակալության կողմից՝ Հարավային Կովկասում Ավստրիական զարգացման գործակալության տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Ալեքսանդր Բոհրը: «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրումը հնարավորություն կտա թարմացնել Հայաստանի կանոնակարգիչ քաղաքականությունը և էականորեն բարելավել գործարար միջավայրը` նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |