Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին «Եդինայա Ռոսիայի» հաղթանակի առթիվ![]() 8 դեկտեմբերի 2011 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին' ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի 2011 թվականի դեկտեմբերի 4-ի ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության՝ «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի կապակցությամբ: Իր գոյության տարիների ընթացքում «Եդինայա Ռոսիա»-ն ապացուցել է, որ քաղաքական հզոր ներուժով կուսակցություն է, որը կարող է իր հետևից տանել հասարակության մեծ զանգվածների և պատասխանատու լինել պետության ապագայի համար: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել այն հատուկ համագործակցությունը, որ առկա է մեր երկու պետությունների առաջատար քաղաքական ուժերի՝ «Եդինայա Ռոսիա»-ի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության միջև»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |