«Սարդարապատ». Բնապահպանության համար պայքարը նաև պայքար է բռնապետության դեմ 8 դեկտեմբերի 2011 - 16:51 AMT PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժումն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում բնապահպանական խմբերին և դիմադրական պայքարի մեջ ներգրավված ակտիվ հասարակությանը: Շարժումը գրում է, որ քսան տարի առաջ ազգային ու հանրային հարստության մասնավորեցումը սկսած քաղաքական համակարգը բազմաթիվ անօրինականությունների և կեղծիքների միջոցով հասցրել է զարգացած արդյունաբերություն ունեցող Հայաստանը համաշխարհային տնտեսության ու քաղաքակրթության մեջ աննշան սպասարկողի և հումքային կցորդի դերով բավարարվող երկրի մակարդակին: Սպառելով ժառանգած արտադրական միջոցների վաճառքից գոյացած գերշահումների աղբյուրները, Հայաստանում իշխող վարչակազմը այժմ անցել է հանրային հիմնական սեփականություն ու արժեք հանդիսացող` ընդերքի լայնածավալ շահագործմանը: Քրեաօլիգարխիկ համակարգը, արդեն որպես իսկական գիշատիչ, արագացող տեմպերով խժռում և պղծում է հայրենի բնությունը, թունավորում այն, երկիրը վերածում թափոնների բաց դաշտի: Հայաստանի հանքավայրերը այսօր անխնա կերպով ու ագահորեն դրվում են աճուրդի, շահագործվում են, ցինիկաբար հայտարարվում են «գերակա հանրային շահ», մինչդեռ այդ ազգային հարստության իսկական տիրոջ` հանրության կարծիքն անգամ չի շոշափվում, հանրությունը ոչ ընդհանուր առմամբ, ոչ ի դեմս այդ վայրերի բնակիչների չի ստանում ոչ իրական տեղեկատվություն ընդերքի պարունակության ու շահագործման պայմանների մասին, ոչ օգուտ դրա շահագործումից, ոչ էլ իրական փոխհատուցում կենցաղային, բարոյական, առողջապահական վնասների դիմաց: Ժողովրդին կեղեքող բռնապետությունը ձգտում է իր մոտալուտ հոգեվարքը երկարացնել բնության անխնա շահագործման, այսինքն` ազգի ապագայի հաշվին: Երկրի ու ժողովրդի թալանից դիզած հարստությունը արտասահմանյան բանկերում պահելով, կեղեքիչները պատրաստ են փախչել նույն ուղղությամբ, իրենցից հետո թողնելով անապատ: «Բնապահպանության համար պայքարը այսօր Հայաստանում նաև պայքար է բռնապետության դեմ: Այն` ներկա համակարգի դեմ հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացու ծավալած դիմադրական շարժման առաջնային օղակներից է»,- գրված է շարժման տարածած հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |