Լիբանանի նախագահը Սիրիային կոչ է արել ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել երկրում![]() 8 դեկտեմբերի 2011 - 20:52 AMT PanARMENIAN.Net - «Ես հուսով եմ, որ իրադրությունը Սիրիայում մոտ ժամանակներս կկայունանա առանց որևէ կողմնակի միջամտության երկրի ներքին գործերին»,- նշել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը` ելույթ ունենալով Երևանում իր պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Մերձավոր Արևելքում խաղաղությունը կարելի է ձեռք բերել բոլոր արաբական երկրների համատեղ ջանքերով: Այս համատեքստում նախագահն անդրադարձել է նաև Լիբանանի ու Իսրայելի հարաբերություններում առկա լարվածությանը: «Մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի Իսրայելը կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը, և հարաբերություններում առկա լարվածությունը մարի»,- նշել է Սուլեյմանը: Բացի այդ, նախագահը ներկայացրել է նաև Լիբանանի ներքաղաքական խնդիրները` հաղորդելով, որ մոտ ժամանակներս Լիբանանը ծրագրում է սկսել երկրի նավթային և գազային պաշարների հանքարդյունահանումն ու վերամշակումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |