ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԺԱՄԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՈՒ

PanARMENIAN.Net - Այսօր Բաքու են ժամանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան ներկայացնող համանախագահները: Ինչպես հաղորդում են Բաքվի աղբյուրները` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն, այցի նպատակն է` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ղեկավարության հետ բանակցային գործընթացի ինտենսիֆիկացման վերաբերյալ խորհրդատվությունների շարունակությունը Ադրբեջանի ղեկավարության հետ: Այցի ընթացքում տեղի կունենան համանախագահների հանդիպումները Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ նախօրեին նրանք հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներին Մաասթրիխում` ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների համաժողովի շրջանակներում: Նշենք նաեւ, որ Երեւան միջազգային միջնորդները կժամանեն դեկտեմբերի 6-ին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---