Դեկտեմբերի 14-ին Գաֆեսճեան արվեստի կետրոնում տեղի կունենա համերգ «Սոկրատեսի հրաժեշտը»

Դեկտեմբերի 14-ին Գաֆեսճեան արվեստի կետրոնում տեղի կունենա համերգ «Սոկրատեսի հրաժեշտը»

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին Գաֆեսճեան արվեստի կետրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի է ունենալու «Սոկրատեսի հրաժեշտը» խորագրով համերգը, որտեղ հնչելու են 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության համերգ թավջութակահար Լևոն Առաքելյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի մատուցմամբ:

Համերգի առաջին հատվածում երաժիշտները առանձին-առանձին ներայացնելու են Գյորգի Կուրտագի «Սոկրատեսի հրաժեշտը» մենանվագը թավջութակի համար, Թոմաս Սիմակուի «Hommage a Kurtag» մենանվագը դաշնամուրի համար,Լուչիանո Բերիոի Sequenza IV մենանվագ դաշնամուրի համար, Sequenza XIVa թավջութակի համար, «Բառերը գնացին...» ռեչիտատիվ մենանվագը թավջութակի համար (1979), Էվիս Սամմուտիսի «Interpunct» մենանվագը դաշնամուրի համար: Համերգի երկրորդ մասում, արդեն, երաժիշտները հանդես կգան միասին և կկատարեն Ալֆրեդ Շնիտկեյի Սոնատան թավջութակի և դաշնամուրի համար և Աստոր Պիացցոլայի «Le Grand Tango» թավջութակի և դաշնամուրի համար:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---