ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԲԵԼԳԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՍՏՈՐԻՆ ՊԱԼԱՏԻ ԽՈՍՆԱԿԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

PanARMENIAN.Net - Հայաստանը ճիշտ ընտրություն է կատարել` շեշտը դնելով աշխարհում ամենատոլերանտ տարածքը հանդիսացող Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու վրա: Այդ մասին այսօր Բրյուսելում հայտարարել է Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Քրոն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Նրա խոսքերով, հանդիպման ընթացքում հայ-բելգիական հարաբերություններից բացի, քննարկվել են նաեւ միջազգային քաղաքականությանը վերաբերող հարցեր: «Ինձ հետաքրքիր էր իմանալ պարոն դե Քրոյի պատկերացումը մեր տարածաշրջանի մասին», - ասել է իր հերթին Հայաստանի ղեկավարը:
 Ուշագրավ
Հակոբյանի խոսքով՝ վարչապետի ընտանիքի անդամների մասին կեղծ ինֆորմացիա է տարածվել
«Հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու»,- ասել է նա
Նա նշել է, որ ՍԴ անդամներից որևէ մեկը չի համաձայնելու արդեն որակում ստացած՝ «օրինական կաշառքին»
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308֊ի 2֊րդ մասով: