ԱՄՆ կարծում է, որ Ռուսաստանում տեղի ունեցող հանրահավաքները երկխոսության դրական ազդանշան են

ԱՄՆ կարծում է, որ Ռուսաստանում տեղի ունեցող հանրահավաքները երկխոսության դրական ազդանշան են

PanARMENIAN.Net - Մոսկվայում և ռուսական այլ քաղաքներում նախորդ շաբաթ տեղի ունեցած ցույցերն իրենցից ներկայացնում են կարևոր դրական ազդանշան բոլոր նրանց համար, ովքեր կողմ են ժողովրդավարական գործընթացին: Այդ մասին Սպիտակ տանը մամուլի համար կազմակերպված ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ադմինիստրացիայի մամլո քարտուղար Ջեյ Քարնին: Նրա խոսքով, ռուսական իշխանությունները սահմանափակել են ցույցերի անկացումը և չեն խառնվել դրանց ընթացքին: «Ցուցարարները գործել են օրենքի սահմաններում և հանրահավաքները խաղաղ են անցել: Տպավորություն է ստեղծվում, որ հասարակական իշխանություններն ու առաջնորդները պատրաստ են երկխոսության: Մենք նաև ողջունում ենք Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ՝ ԿԸՀ-ին քվեարկության գործընթացի բոլոր խախտումների բացահայտման վերաբերյալ հանձնարարականը:Մենք հույս ունենք, որ դա սկիզբ կհանդիսանա երկրում հավաքների ազատությունը հարգելու նոր ժամակաշրջանի »,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---