Դեկտեմբերի 16-ին Հայաստանում մեկնարկում է «Մշակութային խճանկար» ծրագիրը15 դեկտեմբերի 2011 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնում տեղի կունենա «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի և «Երևանի Երիտասարդական բանկի» աջակցությամբ իրականացվող, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի «Մշակութային խճանկար» ծրագիրը: Միջոցառմանը ներկա կգտնվեն Հայաստանի ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչները, ովքեր կներկայացնեն իրենց պատմությունը, մշակութային ժառանգությունը, երգն ու պարը, ազգային կերակրատեսակները: Լուսանկարչական ցուցահանդեսի միջոցով ներկաները կծանոթանան համայնքներին: «Մշակութային խճանկար» ծրագիրը նպատակ ունի ցուցահանդեսների, մշակութային միջոցառումների միջոցով հայ երիտասարդներին ծանոթացնել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթին և ավանդույթներին: Ծրագիրը հայ երիտասարդների շրջանում խթանում է եվրոպական երիտասարդական արժեքները և ներկայացնում Հայաստանի մշակութային բազմազանությունը: Դեկտեմբերի 17-ին «Մշակութային խճանկար» ծրագիրը կհյուրընկալվի Վանաձորում, դեկտեմբերի 18-ին Գյումրիում: Նյութերը կմշակվեն և կտեղադրվեն «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի էլեկտրոնային ռեսուրսներում, ինչի շնորհիվ միջոցառմանը մասնակից կդառնան ավելի քան 10000 երիտասարդներ: Պատրաստվում է նաև հաղորդում ծրագրի մասին, որն էլ կտեղադրվի ՀԿ-ի եվրոպական գործընկերների կայքերում: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |