2011թ. հայ ծանրորդները 55 մեդալ են նվաճել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում

2011թ. հայ ծանրորդները 55 մեդալ են նվաճել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում

PanARMENIAN.Net - 2011թ. հայ ծանրորդները Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 55 մեդալ են նվաճել, որոնցից 17 ոսկի, 13 արծաթ և 25 բրոնզ: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը նշել է, որ 2010թ. համեմատ, երբ հայ ծանրորդներին հաջողվեց նվաճել շուրջ 70 մեդալ, նա դժգոհ է արդյունքներից: «Աշխարհի վարկանիշային առաջնությունում մեր ծանրորդներն անհաջող ելույթ ունեցան, սակայն, գլխավորն այն է, որ տղամարդկանց հավաքականը կարողացավ 4 վարկանիշ ապահովել, իսկ կանանցը՝ 2: Սակայն բոլոր նախաօլիմպիական խաղերում լինում է նման լարվածություն և արդյունքները այնքան էլ լավը չեն լինում»,-ասել է Խաչատրյանը:

Սակայն, ըստ ֆեդերացիայի ղեկավարի, ուրախալի է այն փաստը, որ պատանեկան ու երիտասարդական առաջնություններում հայ ծանրորդները լավ ելույթ ունեցան ու կարողացան բազմաթիվ մեդալներ նվաճել: «2011թ. առաջին անգամ աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ոսկե մեդալ նվաճեց: Չեմպիոն դարձավ Գոռ Մինասյանը, այդ առաջնությունում հաջողվեց նվաճել ևս 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Մինասյանը Եվրոպայի առաջնությունում 181 կգ բարձրացրեց «պոկում» վարժությունում և աշխարհի ռեկորդ սահմանեց: Համաշխարհային ունիվերսիադայում Աղասի Աղասյանը կարողացավ հաղթող դառնալ, իսկ Հայկ Հակոբյանը մրցակցի որակազրկման պատճառով բարձրացավ 3-րդ տեղը:

Կազանում կայացած մեծերի առաջնությունում Արայիկ Միրզոյանն ու Էլեն Գրիգորյանը նվաճեցին արծաթե մեդալներ, իսկ Գևորգ Պողոսյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը՝ բրոնզե: Աշխարհի առաջնությունում ամենաբարձր՝ 4-րդ տեղը գրավեց Տիգրան Մարիտրոսյանը: «Պոկում» վարժությունում նա գոհացավ փոքր բրնզե մեդալով:

4  15.12.11 - Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի ասուլիսը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---