ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը այլ հարցերի թվում նախօրեին Սանքտ Պետերբուրգում քննարկել են Վրաստանում երկրի նախագահ Էդուրադ Շեւարդնաձեի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակը: Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոյի խոսքերով, նախագահները պետք է ճշտեին իրենց գնահատականները եւ տեսակետները Վրաստանի իրադրության վերաբերյալ եւ որոշեին, թե «ինչպես պետք է մենք հետագայում արձագանքենք, եւ ինչ կարող ենք անել այն բանի համար, որ գործընթացները Վրաստանում հանդարտ ընթանան»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---