Մաքսիմ Շևչենկո. Հարվածներն Իրանին, ամենայն հավանականությամբ, կհասցվեն Վրաստանի տարածքից

Մաքսիմ Շևչենկո. Հարվածներն Իրանին, ամենայն հավանականությամբ, կհասցվեն Վրաստանի տարածքից

PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը Իրաքի տարածքից Իրանի դեմ պատերազմին պատրաստվելու բացահայտ նշան է»,- հայտնել է ՌԴ Հանրային պալատի անդամ, «Ժամանակակից աշխարհի քաղաքականության և կրոնների ռազմավարական հետազոտությունների կենտրոն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության ղեկավար Մաքսիմ Շևչենկոն:

«Հասկանալի է, որ եթե ամերիկյան զորքերը մնային Իրաքի տարածքում, ապա իրանական միջուկային օբյեկտներին ավիացիոն հարվածներ հասցնելու դեպքում իրանցիներն անպայման հզոր պատասխան կտային նրանց, և այսպիսով ամերիկյան զորքերը կներքաշվեին անկանխատեսելի արդյունքներով ցամաքային ռազմական գործողությունների մեջ»,- հայտնել է նա:

Նրա խոսքով` նախքան Իրանին հարված հասցնելը Արևմուտքը պետք է տապալի Բաշար Ասադի վարչակարգը Սիրիայում, այդ երկիրն ընկղմի քաղաքացիական պատերազմի մեջ, ինչպես նաև լուծի «Հըզբոլլահի» խնդիրը: «Այդ կազմակերպությունը Իրանին ավիացիոն հարվածների դեպքում անհապաղ կգրոհի Իսրայելը ժամանակակից հրթիռներով»,- ասել է փորձագետը` հավելելով, որ երրորդ պահը, որին հարկավոր է ուշադրություն դարձնել, այն է, որ «հարվածները Իրանին, ամենայն հավանականությամբ, հասցվելու են Վրաստանի տարածքից»:

«Տեղեկատվություն կա, որ Վրաստանի ռազմական օդանավակայաններում տեղակայված են Իսրայելի ՌՕՈՒ հարվածային ուժերը»,- նշել է Շևչենկոն, հաղորդում է vesti.az-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---