ՄԱԱՍԹՐԻԽԹՈՒՄ ԵԱՀԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ29 նոյեմբերի 2003 - 20:08 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-2-ը հոլանդական Մաասթրիխթ քաղաքում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացաքում տեղի կունենան լսումներ Հարավային Կովկասում, Հարավ-արեւելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Մոլդավիայում առկա մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդում են ռուսական աղբյուրները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն: Հիշեցնենք, որ համաժողովին կմասնակցի նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նախատեսվում է նրա ելույթը ԵԱՀԿ ամբիոնից: Համաժողովի շրջանակներում ծրագրվում են նաեւ Վ. Օսկանյանի առանձին հանդիպումները Կիպրոսի, Շվեդիայի, Լիտվայի, Բելգիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարների, ինչպես նաեւ Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի հետ:![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |