ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն Երեւան կկայանա մոտավորապես դեկտեմբերի վեցին: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ԵԱՀԿ Մինսկի Խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, կողմերի ղեկավարության հետ իրենց հանդիպումներում կներկայացվեն որոշ բանավոր գաղափարներ արդեն առկա առաջարկների շուրջ: Այն հարցին, թե արդյոք համանախագահներն կայցելեն Լեռնային Ղարաբաղ, Մերզլյակովը պատասխանել է, որ նման այց նախատեսվում է: Սակայն, դրա իրագործումը կախված կլինի մի շարք պատճառներից, այդ թվում եղանակային պայմաններից` եթե Ստեփանակերտ տանող ճանապարհը ձյան պատճառով լինի դժվարանցանելի, ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպումը կկայանա Երեւանում: Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն հայտարարությանը, ըստ որի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Երեւանի եւ Բաքվի միջեւ որեւէ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, ռուս համանախագահը նշել է, որ պայմանավորվածությունների առկայության մասին կողմերից յուրաքանչյուրը դատում է յուրովի: Նա ընդգծել է, որ համանախագահների այցի հիմնական նպատակը ավելի քան մեկ տարի կասեցված բանակցային գործընթացի վերականգնում է: Նշենք, որ համանախագահների հետ տարածաշրջան կայցելի նաեւ Վյաչեսլավ Տրուբնիկովը, որը, Մերզլյակովի խոսքերով, հանդես կգա ոչ թե որպես Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար, այլ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խորհրդաժողովի ռուս համանախագահ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---