ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՇՈՒՏՈՎ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը Բրյուսելում կմասնակցի Եվրաատլանտյան գործընկերության անդամ-երկրների խորհրդի արտգործնախարարների համաժողովին եւ ելույթ կունենա Եվրոպական ինքնությանը նվիրված կոնֆերանսին: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Բրյուսելում նախատեսվում է նաեւ Վ. Օսկանյանի հանդիպումը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլա Գյուլի հետ: Ինչպես ավելի վաղ Երեւանում լրագրողներին էր հաղորդել հայ նախարարը, Գյուլի հետ բանակցություններում քննարկվում է սահմանի բացման հնարավորությունը դիվանագետների եւ արտասահմանցի զբոսաշրջիկների համար:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---