Հրանտ Դինքի մարդասպանն ահաբեկիչ չէ, որոշել է Ստամբուլի դատարանը

Հրանտ Դինքի մարդասպանն ահաբեկիչ չէ, որոշել է Ստամբուլի դատարանը

PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը որոշել է լրացուցիչ դատավարություն չսկսել «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամաստին ահաբեկչության մեջ մեղադրելու գործով:

Ինչպես հաղորդում է «Ակոսը», դատարանը վճռել է, որ Սամաստը հանցակից չէ ահաբեկչական կազմակերպություններին, և այս կապակցությամբ հանել է ահաբեկչության վերաբերյալ մեղադրանքները, որոնք առաջադրվել էին լրագրողի սպանության մեղադրանքի հետ միասին:

«Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` թերթի գրասենյակի մոտ, 17-ամյա Օգյուն Սամասթի կողմից: Վերջինս բերման է ենթարկվել սպանությունից 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը վճիռ կայացրեց Սամասթին 23 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ: Լսումների ընթացքում Սամասթը հայտնել է, որ թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհն է դարձել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---