ԱՊԼ. Դամասկոսի դիրքորոշման մեջ դրական փոփոխություններ են տեղի ունեցել

ԱՊԼ. Դամասկոսի դիրքորոշման մեջ դրական փոփոխություններ են տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Սիրիայում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Դամասկոսի դիրքորոշման մեջ դրական փոփոխություններ են տեղի ունեցել: Այդ մասին Դոհայում Սիրիայի վերաբերյալ ԱՊԼ Հատուկ հանձնաժողովի նիստի բացումից առաջ հայտնել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Հելլին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով` սիրիական ղեկավարությունը վերջնականապես համաձայնել է երկրում անկախ դիտորդների տեղակայմանը, որոնք կհետևեն իրադրությանը ԱՊԼ հովանու ներքո:

«Ես սպասում եմ, որ Դամասկոսից ներկայացուցիչ կուղարկեն մոնիթորինգի արձանագրությունը ստորագրելու համար»,- հայտնել է նա:

Նախարարները խորհրդակցության ժամանակ կքննարկեն միջարաբական ընկերության հետագա քայլերը սիրիական կառավարությանը ներքաղաքական ճգնաժամի լուծման ուժային մեթոդներից հրաժարվել համոզելու նպատակով: Հատուկ հանձնաժողովի մեջ մտնում են Ալժիրի, Եգիպտոսի, Քաթարի, Օմանի և Սուդանի ԱԳ նախարարները:

Որպես Սիրիայի և ԱՊԼ միջև միջնորդ հանդես է գալիս Իրաքը: Իրաքցիները փորձում են բանակցությունների սեղանի շուրջ հավաքել իշխանությունների և վարչակարգի հակառակորդների ներկայացուցիչներին:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---