ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ27 նոյեմբերի 2003 - 21:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլուն` վերջինիս խնդրանքով: Նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Վրաստանի ներկայիս իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Նմանատիպ հարցեր են քննարկվել նաեւ Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Վրաստանի դեսպանի միջեւ կայացած հանդիպման ընթացքում: Ն.Նիկոլոզիշվիլին փոխանցել է ՀՀ խոսնակին Վրաստանի նոր ղեկավարության` Միխաիլ Սահակաշվիլու, Նինո Բուրջանաձեի եւ Զուրաբ Ժվանիայի ողջույնները եւ հաստատել է հայ-վրացական բարեկամական հարաբերությունները զարգացնելու նրանց պատրաստակամությունը: Հայ խորհրդարանի ղեկավարը հաջողություններ է մաղթել Վրաստանին եւ վրաց ժողովրդին իշխանությունների ձեւավորման եւ կայունության վերականգնման գործում:![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |