ԱՄՆ-ՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր ԱՄՆ-ում տեղի է ունենում «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը շարունակելու նպատակով միջոցների հավաքագրման 12-ժամյա հեռուստամարաթոնը: Այդ նպատակով ԱՄՆ-ում է գտնվում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Հիշեցնենք, որ մայրուղու շինարարության համար միջոցների հավաքագրման ակցիան մեկնարկել է նոյեմբերի 12-ին Եվրոպայում, որտեղ հավաքվել է շուրջ 900 հազար դոլար: Նշենք նաեւ, որ ԼՂՀ-ում այսպես կոչված «կյանքի ճանապարհի» շինարարության ավարտի համար անհրաժեշտ է եւս 15 մլն դոլար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---