ՀԾԿՀ-ն հաստատել է «ՀայՌուսգազարդ»-ի 11, 94 մլրդ դրամ եռամյա ներդրումային ծրագիրը

ՀԾԿՀ-ն հաստատել է «ՀայՌուսգազարդ»-ի 11, 94 մլրդ դրամ եռամյա ներդրումային ծրագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 21-ի նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2012-2014 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը, ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովը համաձայնություն է տվել գազափոխադրման և գազաբաշխման ցանցերի վերակառուցման, արդիականացման, հուսալիության և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2012-2014 թվականների ներդրումային ծրագրին` 11, 94 մլրդ դրամ ծավալով (առանց ԱԱՀ), որից 2012 թվականին՝ 3, 25 մլրդ դրամ, 2013-ին՝ 4,19 մլրդ դրամ, իսկ 2014-ին՝ 4,5 մլրդ դրամ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաև միջոցառումներ, ուղղված Սևանի մակարդակի բարձրացմանը, Աբովյանի ստորգետնյա գազի պահուստարանի ընդլայնմանն ու արդիականացմանը:

Նոր գազասպառողների միացման համար ներդրումներն առաջիկա երեք տարիներին կկազմեն 490 մլն դրամ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---