Անելիք Բանկ» ՓԲԸ-ն Հայ-Կանադական Առևտրի Պալատի բարձր հեղինակություն վայելող կորպորատիվ անդամ է դարձել![]() 21 դեկտեմբերի 2011 - 16:56 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի դեկտեմբերին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն Հայ-Կանադական Առևտրաարդյունաբերական Պալատի բարձր հեղինակություն վայելող կորպորատիվ անդամ է դարձել, ինչի կապակցությամբ հայկական կոմբանկին հավաստագիր է շնորհվել: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հավաստագրի հանձնման արարողության ժամանակ Հայ-Կանադական Առևտրարդյունաբերական Պալատի նախագահ պարոն Ազատ Վարդանյանը նշեց, որ ավելի քան 1 տարի է, ինչ «Անելիք Բանկն» անդամակցում է Հայ-Կանադական Առևտրաարդյունաբերական Պալատին` 2010 թվականի հոկտեմբերի 15-ից, որի հիմնական նպատակն է գործարար կայուն կապեր հաստատել Հայաստանի և Կանադայի գործարարների միջև, ինչը 2 երկրների գործարարներին թույլ է տալիս փոխշահավետ գործունեություն ծավալել Հայաստանում և Կանադայում և ավելի լավ ճանաչել միմյանց: Նրա խոսքով` անդամակցության ընթացքում «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի կողմից կատարված արդյունավետ աշխատանքը կարևոր դեր Է խաղացել Պալատի կայացման և զարգացման գործում, ինչի համար էլ «Անելիք Բանկ»-ին շնորհվում է ՀԿԱՊ բարձր հեղինակություն վայելող կորպորատիվ անդամի կոչում իր բոլոր իրավունքներով և առավելություններով: «Մենք վստահ ենք, որ հետագա մեր համագործակցությունը կլինի էլ ավելի արդյունավետ և փոխշահավետ: Այս հավաստագիրը ևս մեկ անգամ ընդգծում է Բանկի և Պալատի միջև հաստատված փախհարաբերությունների կարևորությունը»,- ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Վարչության նախագահ պարոն Սամվել Ճզմաչյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |