2011թ. սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում գաղտնի համաձայնագիր է ստորագրվել Թուրքիայի ու Հյուսիսային Կիպրոսի միջև ափամերձ շրջանում գազի ու նավթի համատեղ հայտնաբերման նպատակով, գրում է թուրքական «Զամանը»:
Փաստաթղթով նախատեսվում է փորձնական հորատում սկսել Կիպրոսի ափամերձ տարածքում: Լիցնեզիան տրամադրվել է թուրքական Turkish Petroleum Corporation ընկերությանը:
Ինչպես հայտնի է, Հյուսիսային Կիպրոսը չճանաչված հանրապետութուն է, ուստի իրավունք չունի օգտակար հանածոների հետախուզման կամ արդյունահանման արտոնագրեր տրամադրել:
Դա նշանակում է, որ Անկարան ուղղակի թալանում է Կպիրոսի Հանրապետությունը՝ օգտվելով նրանից, որ ապօրինաբար վերահսկում է կղզու մի մասը: