Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) քաղխորհրդի նիստ: Ինչպես հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը, նիստում շարունակվել է «Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ» ծրագրի նախագծի քննարկումը:
Կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները:
Բացի այդ, քաղխորհուրդը քննարկել է նաև երկրում ընթացող ներքաղաքական զարգացումները: