Դեկտեմբերի 20-ին` ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ստեփանավան-Կուրթան ճանապարհի 10-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Վարդաբլուր գյուղի բնակիչ, 1926 թ. ծնված Խալաթ Գրիգորյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։