ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ24 նոյեմբերի 2003 - 22:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների այս տարվա ընթացքում հերթական, երրորդ հանդիպումը, հավանաբար, կկայանա դեկտեմբերի սկզբին Բրյուսելում` Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման շրջանակներում: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցյալ շաբաթվա վերջում` երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում: Պատասխանելով հայ-թուրքական սահմանի բացման մասին լրագրողների հարցերին` Վ.Օսկանյանը նշել է, որ որեւէ կոնկրետ պայմանավորվածություն այդ մասին չկա: Ընդ որում, նա ավելացրել է, որ Աբդուլա Գյուլի հետ բանակցություններում քննարկվում է սահմանը բացելու հնարավորությունը դիվանագետների եւ արտասահմանյան զբոսաշրջիկների համար:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |