Միխայիլ Պրոխորովը, Միխայիլ Գորբաչովն ու Գարրի Կասպարովը ելույթ կունենան Մոսկվայում կայանալիք հանրահավաքում24 դեկտեմբերի 2011 - 09:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահության թեկնածու, միլիարդեր Միխայիլ Պրոխորովը որոշել է մասնակցել ռուսական ընդդիմության այսօրվա հանրահավաքին Սախարովի պողոտայում: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ռու-ն, Պրոխորովի ներկայացուցիչները հաստատել են այդ տեղեկությունը: Ավելի վաղ միլիարդերն անորոշ էր խոսում հանրահավաքին մասնակցելու հեռանկարի մասին: Պրոխորովից բացի հանրահավաքին կմասնակցեն մի շարք հայտնի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, այդ թվում ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, աշխարհի շախմատի նախկին չեմպիոն Գարիի Կասպարովը, գրող Բորիս Ակունինը, հեռուստահաղորդավար Լեոնիդ Պարֆյոնովը, դերասաններ Լիա Ախեջակովան, Օլեգ Բասիլաշվիլին, Միխայիլ Եֆրեմովն ու Չուլպան Խամատովան և այլոք: Այսօր Մոսկվայի Սախարովի հրապարակում տեղի կունենա ի պաշտպանություն ազնիվ ընտրությունների արտոնված հանրահավաքը: Այն կդառնա Բոլոտնայա հրապարակի բազմահազարանոց ակցիայի շարունակությունը: Շուրջ 40 հազար մարդ սոցցանցերում հաստատել է իր մասնակցությունը հանրահավաքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |