ԱՄՆ պետդեպարտամենտը չի մեկնաբանել Լիբիայի զինվորական պահեստներից թալանված զենքի գնման մասին լուրերը![]() 24 դեկտեմբերի 2011 - 11:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փորձագետները, որոնք գործուղվել են Լիբիա Քադդաֆիի ռեժիմից մնացած զենքը հայտնաբերելու համար, հայտնաբերել են «ցամաք-օդ» դասի մոտ 5000 զենիթային հրթիռներ, ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Հստակ քանակի մասին դժվար է խոսել, հայտարարել է մամլո քարտուղար Մարկ Թոները, քանի որ մենք չունենք առկա պաշարների ռեեստրը: Բացի այդ, սպառազինության մի մասը ոչնչացվեց այս տարի ՆԱՏՕ-ի օդային գրոհների արդյունքում: «Մենք սատարում ենք Լիբիայի կառավարությանը, որը զբաղված է զինաթափմամբ և կամավորների ռեինտեգրմամբ: Նրանց համար հիմա դա ամենագլխավոր խնդիրն է»,-ասել է Թոները: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պետդեպարտամենտը չի պատրաստվում գնել սպառազինության մի մասը, որը առևանգվել է ռազմական պահեստներից անկարգությունների ժամանակ, Թոները պատասխանել է բավականին մշուշոտ՝ չհաստատելով և չհերքելով տեղեկատվությունը: «Ես ուղղակի կասեի, որ մենք գործ ունենք ոչնչացման խնդրի հետ և ջանում ենք օգտագործել տարբեր մեթոդներ»,-հավելել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |